Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում կարող է չառաջադրվել միայն մի պայմանում, եթե լինի հանրային ճնշում: Այս մասին ասօր՝ մարտի 5-ին, Երեւանի Ազատության հրապարակում քաղակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Իրավիճակ է զարգանում, երբ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու է առաջադրում Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ, որ դա կարող է տեղի չունենալ միայն մի պայմանում, երբ լինի հանրային ճնշում: Հանրությունը պետք է իր կարծիքն արտահայտի եւ կարծում եմ, որ էն քաղաքական ուժը, որը նաեւ ընտրությունների արդյունքներով որոշակի առաջնորդական դիրք է ունեցել, այդ հնարավորությունը կարող է տալ: Մենք մեր կուսակցությունում կքննարկենք եւ բոլոր հարցերի պատասխանը կտանք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հնարավոր է առանց բռնության, խաղաղ ցույցերի, հանրային ճնշման միջոցով հասնի նրան, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում չվերարտադրվի: