Հայաստանի կառավարության այսօրվա՝ մարտի 6-ի նիստից հետո ավանդական ճեպազրույցը չի կայացել։

Սովորաբար կառավարության նիստերից հետո գործադիրի անդամներից մեկը կամ երկուսը ճեպազրույցներ են տալիս՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Այսօր, սակայն, որեւէ նախարար կամ պաշտոնյա ճեպազրույցի չի եկել։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ նիստից առաջ նախապես հաղորդվել է, որ ճեպազրույց չի կայանալու։ 

Մինչդեռ լրագրողները բազմաթիվ հարցեր ունեին՝ ուղղված, հատկապես, առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ դեղերը դեղատոմսերով վաճառելու կարգի մասնակի չեղարկման աղկահարույց որոշման հետ կապված։