ՀՀ տրանսպորտի,կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մետր:
Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:




























