Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրվելուն կարող է վերջ տալ ժողովուրդը, եթե փողոց դուրս գա: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը։
նրա խոսքով, ժողովուրդը փողոց դուրս չի գալիս փողոցային պայքարի հաղթանակի նկատմամբ հավատ չունենալու պատճառով։
«Հասարակութան մեջ կան բազմաթիվ մարդիկ, որ չեն սիրի «Ելք»–ին եւ փողոց չեն ուզենա դուրս գալ, բայց մեծ հաշվով մարդիկ փողոց դուրս չեն գալիս բոլորովին այլ պատճառով. փողոցային պայքարից հաղթանակ չունենալու պատճառով է։ Մարդիկ պիտի ուզենան ոչ ասել Սերժ Սարգսյանի 3–րդ ժամկետի իշխանությանը ու վեր կենան ասեն։ Ես կարող եմ դուռը ցույց տալ, ընդդիմությունն այդ ճանապարհն է։ Ընդդիմությունը չի հավակնում այս թագավորներին հեռացնել եւ ինքը դառնա թագավոր»։
Արարատ Միրզոյանն ասել է՝ եթե 5 հազար մարդ փողոց դուրս գա եւ տեսնի, որ կլինեն քայլեր, այդ հինգ հազար քաղաքացուն կհետեւեն շատերը։



























