ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր լիակատար աջակցությունն է հայտնել մարտի 24-ին ամերիկյան հարյուրավոր քաղաքներում «Երթ՝ հանուն մեր կյանքերի» (March For Our Lives) բողոքի ցույցերի մասնակիցներին, ցուցարարներին աջակցություն է հայտնել նաեւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես եւ Միշելը ոգեշնչված ենք այդ երիտասարդներով, որոնք այնպես են արել, որպեսզի այս ակցիաները կայանան: Շարունակե՛ք նույն ոգով: Դուք եք մեզ առաջ տանում: Ոչինչ չի կարող դիմակայել փոփոխություն պահանջող միլիոնավոր ձայների առջեւ»,- թվիթերյան իր էջին գրել է ԱՄՆ նախկին նախագահ Օբաման:


ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նածկին թեկնածու Հիլարի Քլինթոնը եւս աջակցության խոսքով դիմել է երթի մասնակիցներին: «Պարկլենդում սովորողներին լսելը հիշեցումն է այն մասին, որ, հնարավոր է, որ մեր ապագան ճիշտ ձեռքերում է», - գրել է Քլինթոնը իր միկրոբլոգում:

Տասնյակ ամերիկյան քաղաքներում երկրում զենքի շրջանառության սահմանափակման անհրաժեշտության համար բողոքի ակցիաներ են ընթացել:  Նյույորքյան ակցիան ամենաբազմամարդն էր դարձել. հավաքել էր ավելի քան 150 հազար մարդ, Twitter-ի իր էջին հայտնել էր քաղաքապետ Բիլ դը Բլազիոն: Ավելի ուշ նա հայտնել էր ակցիային 175 հազար մարդ էր միացել: 


Ակցիայի շրջանակներում փողոց դուրս եկածները դիմում են Ամերիկայի Կոնգրեսին զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության ուժեղացման պահանջով: Զանգվածային բողոքների անցկացման պատճառներից մեկը դարձավ Պարկլենդի դպրոցում տեղի ունեցած փետրվարյան հարձակումը, որը հետեւանքով 17 մարդ էր զոհվել: Հարձակվողը 19-ամյա Նիկոլաս Քրուզն էր, որին հեռացրել էին այդ  դպրոցից կարգապահության խախտման համար: