Պերուում հոսպիտալացվել է երկրի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին: Այս մասին հայտնում է El Comercio պարբերականը՝ վկայակոչելով Պերուի նախկին առաջնորդի ընտանեկան բժիշկ Ալեխանդրո Ագինադային:
Բժշկի խոսքով՝ Ֆուխիմորին հոսպիտալացվել է գաստրոէտերոկոլիտի սրացման պատճառով:
«Նա ուժասպառ է, նրա մոտ ուժեղ ջրազրկում կա, ուստի պետք է հոսպիտալացվեր»,- հայտարարել է Ագինադան:
Նա նաեւ նշել է, որ բժիշկները վերահիդրատացիոն թերապա են անցկացնում, նախկին նախագահի առողջական վիճակն «արագ բարելավվում է»:




























