300 տարվա մեջ առաջին անգամ Ֆարնեզե ադամանդը աճուրդում կվաճառվի: Այն պատկանել է Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ավստրիայի թագավորական ընտանիքներին:

Իսպանացի թագավոր Ֆիլիպ V-ը 1714-ին ամուսնության օրն այն նվիրել էր իր կնոջը՝ Ելիզավետա Ֆարնեզեին: Այնուհետ շքեղ ադամանդը ժառանգաբար փոխանցվում էր:

Սոթբիս աճուրդի մասնագետների կարծիքով, քչերն են իմացել դրա գոյության մասին, հաղորդում է LiveScience-ը:

Թե ով է այս պահին ադամանդի սեփականմատերը, անհայտ է, իսկ աճուրդի տունը անուններ չի նշում: Սոթբիսը ենթադրում է, որ այն կարող է 3-5 մլն դոլարով վաճառվել կամ ավելի թանկ, ինչպես բազմիցս լինում է աճուրդներին: