Հնդկաստանում Միասնության արձանի շինարարությունն է ընթանում, որի ավարտվից հետո այն կհամարվի աշխարհի ամենաբարձր հուշարձանը, հաղորդում է moya-planeta.ru-ն:

Արձանը նվիրված է Սարդար Պատելին՝ Հնդկաստանի Սահմանադրության հեղինակներից մեկին, քաղաքական գործչին, որը զբաղեցրել է փոխվաչապետի պաշտոնը: Արձանի բարձրությունը 182 մետր կլինի, որը համարյա երկու անգամ ավելի է ԱՄՆ-ի Ազատության արձանից: Արձանի դիզայնով զբաղվել է Մայքլ Գրեյվի ճարտարապետության ստուդիան: Նախագիծը բացի արձանից նախատեում է նաեւ հյուրանոցի, հիշատակի այգու եւ զբոսաշրջային կենտրոնի կառուցում:

Շինարարությունը կատարվում է Սադխու Բեթ կղզում՝ արեւմտյան Գուջարաթ նահանգում: Աշխատանքները սկսվել են 3 տարի առաջ եւ նախատեսվում է, որ այս տարի կավարտվեն: