Հին հունական Կորինթոս քաղաքի ավերված շենքում հնագետները հայտնաբերել են 119 մետաղադրամներից գանձարան: Գիտնականները դեռ փորձում են գուշակել, թե ինչու սեփականատերը այդպես էլ չի եկել դրանց հետեւից, հաղորդում է moya-planeta.ru-ն:
ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի համալսարանի պրոֆեսոր Պոլ Սքոթոնը, որը ղեկավարում էր պեղումները, ասել է, որ մետաղադրամները հայտնաբերվել են մոտ 30-40 սմ խորության վրա՝ փլված կղմինդրի տանիքի տակ:
Անհայտ է, թե ինչու սեփականատերը չի վերցրել իր խնայողությունները, թեեւ դրանք բավականին հեշտ էր հանելը: Ընդ որում տան մեջ մարդկանց մնացորդներ չեն հայտնաբերվել:
Մետաղադրամների մեծ մասը պատրաստված են բրոնզից: Նրանցից ամենահինը թողարկվել է հռոմեական կայսր Կոնստանդիանոս Մեծի (մ.թ. 337 թ.) մահվանից անմիջապես հետո:




























