Ապրիլի 4-ին նշվում է վեբ վարպետի ոչ պաշտոնական մասնագիտական օրը:
4.04 ամսաթիվն իր գրությամբ հիշեցնում է 404 սխալը (էջը չի հայտնաբերվել), որն անմիջական կապ ունի վեբ վարպետների աշխատանքի հետ: Բացի այդ, այդ օրը Համացանի միջազգային օրն է։
Համացանցն աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում եւ փոխանակում՝ օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը (IP)։
Այն ցանցերի ցանց է, որը կազմված է միլիոնավոր մասնավոր եւ հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես եւ կառավարական ցանցեր), որոնք իրար հետ կապվում են պղնձյա լարերով, օպտիկա-մանրաթելային կաբելներով, անլար կապով եւ այլն։
Համացանցն իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ եւ ծառայություններ, որոնցից են համաշխարհային ոստայնի (World Wide Web)՝ հղումների միջոցով փոխկապակցված էջերը եւ iMAK-ը։




























