Տոկիոյի մետրոյում Գինձայի ուղղությամբ ընթանում են վարդագույն սակուրա-վագոններ, որոնք ծածկված են ճապոնական բալենու թերթիկներով, հաղորդում է Visit Japan-ը:
Վագոնների ապակիներին փակցված են ծաղկած սակուրայի պատկերները, այնպես, որ ուղեւորների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ նրանք երթեւեկոում են ոչ թե մութ ստորգետնյա թունելով, այլ բալենիների պուրակով:
Նախատեսվում է, որ գնացքները կերթեւեկեն մինչեւ ապրիլի 8-ը, ինչը հաընկնում է ճապոնական սակուրայի ծաղկման շրջանի ավարտի հետ:




























