Կարեն Կարապետյանի ապրիլի 9-ի որոշմամբ՝ Միքայել Հարությունյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար: Ավելի վաղ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հարությունյանն ազատվել էր Հայաստանի նախագահի խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
Կարեն Կարապետյանի այլ որոշումներով` Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատար, Միքայել Արզումանյանը՝ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնակատար։
Գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանն ու գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նախագահի հրամանագրերով ավելի վաղ ազատվել էին այդ պաշտոններից:




























