Պանամայի կառավարությունը որոշում է կայացրել երկրի տարածքում 90 օրով դադարեցնել վենեսուելական ավիաընկերությունների աշխատանքը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Կառավարությունը կարգադրել է 90 օր ժամանակահատվածով հնարավոր երկարաձգմամբ դադարեցնել Պանամայում աշխատող վենեսուելական ավիաուղիների փոխադրումները՝ ինչպես ուղեւորատար, այնպես էլ բեռնատար»,–նշված է հաղորդագրության մեջ։ Ընդհանուր առմամբ՝ արգելքը տարածվելու է 11 ընկերությունների վրա։
Ապրիլի 5-ին Պանաման հայտնել է Վենեսուելայում իր դեսպանին հետ կանչելու մասին։ Այսպիսով, նա պատասխանել է հարավամերիկյան երկրի կառավարության որոշմանը 90 օրով դադարեցնել տնտեսական եւ ֆինանսական հարաբերությունները Պանամայի 46 իրավաբանական եւ 22 ֆիզիկական անձանց հետ։



























