Շուտով Լիբանանը տնտեսական համաձայնագրեր կստորագրի Սաուդյան Արաբիայի հետ: Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին` նշելով, որ «գերազանց» հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոuհամմեդ բին Սալմանի հետ, հաղորդում է Reuters-ը:
Հարիրին եւ Մուհամմեդը հանդիպել են Փարիզում, որտեղ սաուդյան արքայազնը գտնվում էր պաշտոնական այցով: Լիբանանի վարչապետի խոսքով` առաջիկայում տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրեր կստորագրվեն, այդ թվում նաեւ՝ արդյունաբերության, տուրիզմի եւ ծառայությունների ոլորտում:



























