Գլոբալ տաքացումը, հավանաբար, դանդաղեցնում է Ատլանտյան օվկիանոսի շրջապտույտը, որը մինչեւ ռեկորդային մակարդակի թուլացել է: Իսկ դա Գոլֆստրիմն ավելի մոտ է դարձնում ԱՄՆ ծովափին, հաղորդում է AP-ն` հղում անելով նոր ուսումնասիրությանը:
Օվկիանոսի շրջապտույտի դանդաղեցումը կանխատեսվել էր կլիմայական մոդելներով, սակայն այժմ այն հայտնվել է ջրի ջերմաստիճանի հիման վրա արված դիտարկումներում: Գիտնականները նշում են, որ դա կարող է հյուսիսային կիսագնդում, հատկապես Եվրոպայում, ավելի ծայրահեղ եղանակի հանգեցնել: Ըստ նրանց, դա կարող է հանգեցնել նաեւ ԱՄՆ-ի Արեւելյան ափի երկայնքով ծովի մակարդակի բարձրացմանը:



























