Բաքվի քաղաքապետարանը թույլատրել է ընդդիմությանը բողոքի ցույց անցկացնել ապրիլի 14-ին: Ինչպես «Թուրան»-ին հայտնել է Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին, բողոքի ակցիայի հիմնական կարգախոսը կլինի «Վերադարձրե՛ք ընտրական իրավունքը ժողովրդին» արտահայտությունը: Ցուցարարները մտադիր են արտահայտել իրենց բողոքն ընտրությունների կեղծման, կոռուպցիայի, երկրում քաղբանտարկյալների առկայության դեմ, նշել է Հասանլին:
Հիշեցնենք, որ, ըստ Ադրբեջանի ԿԸՀ-ի, Իլհամ Ալիեւի օգտին քվեարկել է ընտրողների 86 տոկոսը:
Ադրբեջանական ընդդիմությանը թույլատրել են հանրահավաք անցկացնել Բաքվում
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























