Այսուհետ նոր չափանիշներով կգնահատվի մարզպետարանների վարչությունների գործունեությունը: Կառավարության այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մարզպետարանների աշխատակազմի գործունեության գնահատման վերաբերյալ հանձանարարական է տվել:

«2017 թվականին մշակվեցին մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչները։ Միաժամանակ մարզպետների աշխատանքի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է մարզպետարանների աշխատակազմի ոլորտային վարչությունների գործունեությունից։ Այդ վարչություններն իրենց գործունեությունն իրականացնում են համապատասխան նախարարությունների հետ համատեղ կամ միջնորդավորված»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին եւ մարզպետներին 1-ամսյա ժամկետում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ներկայացնել առաջարկություններ մարզպետարանների ոլորտային վարչությունների գործունեության գնահատման չափանիշների վերաբերյալ, եւ ըստ դրանց՝ վեց ամիսը մեկ նախարարությանը եւ մարզպետներին ներկայացնել խորհրդատվական բնույթի տեղեկատվություն վարչությունների գործունեության արդյունավետության մասին։