Ուգանդայում՝ Եղիսաբեթ թագուհու Ազգային պարկում 11 առյուծ սատկած են հայտնավերվել։ Կասկած կա, որ կենդանիներին թունավորել են, փոխանցում է AFP-ն։
Երեք էգ եւ ութ արու առյուծի սատկած են գտել Համուկունգու ձկնորսական գյուղի մոտ։
«Հետաքննություն է իրականացվում, բայց մենք կասկածներ ունենք, որ կենդանիներին թունավորել են»,-հայտնել է Ուգանդայի վայրի բնության պահպանության վարչության հետ կապերի հարցով աշխատակիցը։



























