Հյուսիսային Քալիֆորնիայում Bull City Burger and Brewery ռեստորանը հաճախորդներին արտասովոր ճաշատեսակ է առաջարկում՝ մորմով բուրգեր, հայտնում է Mirror-ը:

Տապակած սարդը դնում են կոտլետի վրա: Ռեստորանում հավաստիացնում են, որ մորմը ծովախեցգետնի եւ այլ կակղամորթների համ ունի՝ «թեթեւակի մետաղական համով»: Ճաշատեսակն արժի 30 դոլար: Խիզախները, որ կհամարձակվեն համտեսել այս էկզոտիկ ճաշատեսակը, նվեր կստանան մարզաշապիկ: Սակայն մինչեւ հիմա այդպիսի 4 մարդ է եղել: