Ոչ մի եվրոպական երկիր աղբի այդքան քանակություն կրկնակի անգամ չի օգտագործում, որքան Գերմանիան: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում աղբի՝ օգտակար հանածոների վերամշակման բաժինը 66 տոկոս է կազմում, մինչդեռ Եվրոպայում միջին ցուցանիշը 46 տոկոս է: Գերմանիայի տնտեսագիտության ինստիտուտի (IW) ուսումնասիրության արդյունքներն ապրիլի 18-ին հրապարակել է Die Welt թերթը:

Ուսումնասիրության համաձայն՝ աղբի վերամշակման առումով Եվրոպայի առաջատարներ են Ավստրիան, Բելգիան եւ Նիդեռլանդները: Այդ երկրներում թափոնների վերամշակման մասնաբաժինն ավելի քան 50 տոկոս է կազմում: Վարկանիշի մեջտեղում են Շվեյցարիան (48.9 տոկոս), Ֆրանսիան (41.7 տոկոս) եւ Իսպանիան (29.7 տոկոս): Ցանկը եզրափակում են Հունաստանը եւ Ռումինիան՝ 17 եւ 13.3 տոկոսով համապատասխանաբար: Ընդ որում, ամենավատ ցուցանիշները Մալթայում են, որտեղ աղբի վերամշակման մասնաբաժինը երկրում 7.1 տոկոս է կազմում: