Պերուում հայտնաբերվել է մարդկության պատմության մեջ զոհաբերված երեխաների ամենախոշոր զանգվածային գերզմանոցը, հաղորդում է BBC-ն:

Մոտ 550 տարի առաջ Պերուի հյուսիսային ափամերձ շրջանում զոհաբերվել է ավելի քան 140 երեխա: Բացահայտումն արվել է ժամանակակից Տրուխիլյոի մերձակայքում, որը մոտ է գտնվում Չիմուի հնագույն քաղաքակրթության կենտրոնին:

Երեխաների հետ միասին զոհաբերվել են ավելի քան 200 երիտասարդ մայրեր: Նրանք բոլորը միաժամանակ են սպանվել: Երեխաները 5-ից մինչեւ 14 տարեկան են: Նրանց բոլորի ոսկրերը եւ կողերը վնասված են, ինչը կարող է վկայել այն մասին, որ նրանց սիրտը հանել են: