ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թեմատիկ միջոցառումից լուսանկար է հրապարակել, որտեղ ենթադրվում է, որ բոլոր հյուրերը սպիտակ հագուստներով են լինելու: Զախարովան սակայն ծիածանի բոլոր գույներն ունեցող զգեստով էր, ինչի համար համացանցի օգտատերերը նրան քննադատել են, հաղորդում է «Վզգլադը»:
Զախարովան լուսանկարը հրապարակել է Facebook-ի իր էջում: Այն ավելի քան 4.3 հազար հավանում է ստացել:
«Որն է իմաստը գունավոր զգեստով գնալու, եթե երեկույթը սպիտակ է: Տարբերվե՞լ: Հիմարություն է...» – գրում է Larissa Gribanova-ն:
«Անգամ երեկույթի ժամանակ եք կանոնները խախտում ինչպես եւ միջազգային հարթակում: Մասնագիտական թերություն է, ինչ է..» – գրում է Oleksandr Tretiakov-ը Կիեւից:
Զախարովան պարզաբանել է, որ չի իմացել սպիտակ հագուստի մասին:
«Հրավիրել էին հեռախոսով, ես էլ գնացի)», – գրել է նա:



























