Սուր գացողությունների սիրահարների համար նախատեսված այս խանութը գտնվում է ուղղաձիգ ժայռին՝ 100 մետր բարձրության վրա: Այն բացվել է Խուանին լեռնային նահանգի Shiniuzhai ազգային անտառային պարկում, հաղորդում է Daily Mail-ը:
Խանութում վաճառվում է ջուր, էներգետիկ ըմպելիքներ, բուլկի, հաց: Եվ վաճառողները, եւ գնորդներն անընդհատ պարաններով կախվում են ժայռից:
Պարկի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ օդային խանութում գները նույնն են, ինչ երկրի վրա գտնվող խանութներում:



























