Ամերիկյան Disney World-ը հյուրերին, որոնք կիջեւանեն զվարճանքների կենտրոնի ցանկացած հյուրանոցում, անվճար կկերակրի, հայտնում է Travel Pulse-ը:
Ցանկացած հյուր, որը 6 օրով կիջեւանի զվարճանքների կենտրոնի հյուրանոցում եւ կօգտվի կենտրոնի Park Hopper-ի 4 այգիների այցելության տոմսից, կստանա երկու լիարժեք սնունդ եւ երկու թեթեւ ուտեստ:
Այս տարի Disney World-ի մեջ մտնող այգիներից մեկը՝ «Կենդանիների թագավորությունը» նշում է իր 20-ամյակը, եւ բոլոր զբոսաշրջիկներին կարելի է խորհուրդ տալ տեսնել Ավգուստային՝ այստեղ 13 տարում ծնված առաջին գետաձիուն:



























