Սպիտակ տան գլխավոր բժիշկ եւ վետերանների գործերով նախարարի պաշտոնի թեկնածու Ռոնի Ջեքսոնը պաշտոնից հեռանում է սկանդալով, հայտնում է Politico պարբերականը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  առաջարկած Ջեքսոնի թեկնածությունը քննարկումից հանվել է անվայելուչ պահվածքի, հարբած մեքենա վարելու եւ դեղամիջոցների չարաշահման մեղադրանքների պատճառով:

Politico-ի տեղեկություններով՝ վարչակազմի նոր բժիշկը կդառնա Ջեքսոնի տեղակալ Շոն Քոնլին:

Ավելի վաղ սենատոր Ջոն Թեսթերը հայտարարել էր, որ 2013 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող գլխավոր բժիշկը աշխատավայրում ալկոհոլ է օգտագործել, ապօրինաբար դեղատոմսեր է գրել եւ գործընկերներ հետ վեճեր է հրահրել: Ավելի ուշ պարզվել է, որ նա ճանապարհային 4 վտանգավոր պատահարի մասնակից է եղել: Մեղադրանքները ջրի երես են ելել ապրիլի 28-ից հետո, երբ Թրամփը Ջեքսոնի թեկնածությունն առաջադրել էր նախարարի պաշտոնին: