Օմանի ծոցի հատակի հսկայական չափի «մեռյալ բիծը», որի գոյության մասին գիտնականներին մի քանի տասնամյակ առաջ է դարձել հայտնի, կտրուկ մեծանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս գոտում օդի խտությունը նոսր է, իսկ նիտրատների եւ այլ միացուցություների պարունակությունը բարձր է, ինչը կենդանիներին գոյատեւելու հնարավորությունից զրկում է:

Բրիտանացի օվկիանոսագետները Geophysical Research Letters ամսագրում հրապարակված հոդվածում նշում են, որ օվկիանոսների նման հատվածները ձեւավորվում են պարարտանյութերով եւ արդյունաբերական թափոններով ջրի աղտովածության պատճառով:

Արդյունքում մեռած գոտիներում միաբջիջ ջրիմուռներն արագ բազմանում են, ինչի հետեւանքով կլանվում է օդի զգալի մասը եւ նման պայմաններում կենդանիները չեն կարողանում գոյատեւել: