Ոստիկանությանն ուղղված նամակը, որի հեղինակը ենթադրաբար հայտնի սերիական մարդասպան Ջեք Մարդասպանն է, Բրիտանիայում աճուրդի ժամանակ 30 հազար սթերլինգով վաճառվել է (41 հազար դոլար):

Press Association-ի տվյալներով՝ 7x12 չափերով նամակը վաճառքի է հանել Grand Auctions աճուրդի տունը: 1888 թվականի հոկտեմբերի 29-ին նամակը հասնում է ոստիկանական բաժին՝ նրա վերջին զոհին՝ 25-ամյա Ջեյն Քելլիին սպանելուց 11 օր առաջ:

Նամակում մարդասպանը զգուշացնում էր, որ իր դանակը «դեռ լավ վիճակում է»: