Ճապոնիայում երեքշաբթի օրը սկսվել է Coolbiz ամենամյա համազգային սեզոնը: Այսօրվանից սկսած երկրի բոլոր աշխատողներին թույլատրվում է աշխատել առանց բաճկոնի եւ փողկապի, իսկ պետական հաստատություններում օդորակիչները աշխատում են 28 աստիճանի վրա:
Coolbiz քարոզարշավը կոչված է կրճատել էլեկտրաէներգիայի օգտագործումը երկրում: Հունիսի 1-ից սկսվում է քարոզարշավի երկրորդ փուլը՝ Super coolbiz-ը. ճապոնացիներին կթույլատրվի ազատ ոճի հագուստ կրել՝ ընդհուպ մինչեւ ջինս, շապիկներ: Կառավարության անդամներն այս շրջանում, որպես կանոն, թեթեւ ապառային շալվարներ եւ երկրի հարավում տարածված «կարիյուսի» կոչվող գույնզգույն բամբակյա վերնաշապիկներ են կրում:
Ամառային հագուստին համազգային անցման ավանդույթը Ճապոնիայում մեկնարկել է 2005 թվականին: Հատուկ նշանակություն այս քարոզարշավը ստացել էր 2011-ին թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո, որը երկրում էներգետիկ ճգնաժամի պատճառ էր դարձել:
Ճապոնիայում սկսվել է Coolbiz սեզոնը. կառավարության անդամները կաշխատեն առանց փողկապների եւ բաճկոնների
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























