Հռոմի Ֆրանցիսկոս պապը մայիսի 1-ին, երբ Հռոմի կաթոլիկ եկեղեցին տոնում է Սուրբ Հովսեփի օրը, հիշեցրել է, որ աշխատանքը մարդկային արժանիքների հիմնական մասն է կազմում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք նշում ենք Սուրբ Հովսեփ Աշխատավորի օրը՝ հիշելով, որ աշխատանքն անձի արժանապատվության հիմնական բաղադրիչն է»,–գրել է Հռոմի պապը իր թվիթերյան միկրոբլոգում։
Հռոմի պապ Պիոս XII-ը այս տոնը հաստատել է 1955 թվականին։ Հովսեփը համարվել է խորհրդանիշ համբերության, աշխատասիրության և տոկունության։
We celebrate St Joseph the Worker, never forgetting that work is a fundamental aspect of human dignity.
— Pope Francis (@Pontifex) 1 мая 2018 г.




























