Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն այցելել է Քենսինգթոնի պալատ, որպեսզի առաջին անգամ տեսնի իր ծոռանը եւ արքայազն Ուիլյամի ու Քեմբրիջի դքսուհի Քեթրինի որդուն՝ Լուի Արթուր Չարլզին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ թագուհին պալատ է այցելել երեքշաբթի՝ մայիսի 1-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել այսօր՝ մայիսի 2-ին: Պարբերականի տեղեկություններով՝  Եղիսաբեթ II-ը նախ Վինձորի ամրոցից օդային փոխադրամիջոցով է ուղեւորվել, այնուհետեւ՝ կանաչ Range Rover-ով:

Telegraph-ը նշում է, որ այս պահին Լուի Արթուր Չարլզը 9-օրական է: Նա Եղիսաբեթ II-ի 6-րդ ծոռն է, իսկ արքայազն Ուիլյամի եւ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի 3-րդ երեխան: Լուի Արթուր Չարլզը ծնվել է ապրիլի 23-ին: Նա կկրի Ձերդ թագավորական մեծություն Քեմբրիջի արքայազն Լուի տիտղոսը:

Ուիլյամի եւ Քեթրինի որդին Մեծ Բրիտանիայի գահաժառանգների ցանկում 5-րդն է: Նրանից առաջ է քույրը՝ Շառլոտա Ելիզավետա Դիանան, իսկ երրորդն է ավագ եղբայր Ջորջ Ալեքսանդր Լուին: Ցուցակում երկրորդը արքայազն Ուիլյամն է, իսկ նրան նախորդում է հաայրը՝ Ուելսի արքայազն Չարլզը: