Աշխարհում ամեն տարի աղտոտված օդի ազդեցության հետեւանքով մոտ 7 մլն մարդ է մահանում: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում, փոխանցում է ՌԲԿ-ն:

Ինչպես նշված է ԱՀԿ ինֆոգրաֆում այս խմբի մեջ են մտնում ինչպես փողոցոի օդը շնչողները, այնպես էլ տան: Նրանցից 21 տոկոսը մահանում է թոքաբորբի, 20 տոկոսը՝ նոպաների, 34 տոկոսը՝ սրտի իշեմիկ հիվանդությունների, 19 տոկոսը՝ թոքերի քրոնիկական հիվանդությունների, 7 տոկոսը՝ թոքերի քաղցկեղի հետեւանքով: Առավել մեծ ռիսկի խմբում են երեխաները, կանայք, որոնք ժամանակը խոհանոցում են անցկացնում, ինչպես նաեւ փողոցում աշխատողները:

ԱՀԿ հաղորդագրության մեջ նշված է, որ 2016 թվականին գրանցվել է աղտոտված միջավայրում ապրելու հետեւանքներից մահվան 4,2 մլն դեպք: Նույն ժամանակահատվածում 3,8 մլն մարդ մահացել է տոքսիկ յուղերով աղտոտված օդ շնչելու հետեւանքներից, որոնք արտադրվում են պատրաստելու ժամանակ եւ այլ խառնուրդներից: ԱՀԿ վիճակագրությամբ՝ 10 մարդուց 9-ը շնչում է աղտոտվածության բարձր մակարդակով օդ: