Vueling ավիաընկերության առնվազն 222 չվերթ է չեղարկվել մայիսի 3-ին եւ 4-ին օդաչուների գործադուլների հետ կապված։ Այս մասին հայտնում է Europa Press գործակալությունը։
Նրա տվյալներով՝ դրանք ավելի շատ կազդեն այն չվերթների վրա, որոնք ժամանում եւ մեկնում են Բարսելոնայի Էլ Պրատ միջազգային օդանավակայանից։ Ընկերությունում ներողություն են խնդրել պատճառված անհարմարության համար։ Այսպիսի գործադուլ արդեն անցկացվել է ապրիլի վերջին։ Այն ժամանակ չեղարկվել էին 250 չվերթներ։
Sepla արհմիության փոխանցմամբ՝ սա կապված է ընկերության կողմից երկրորդ հավաքական պայմանագրի մի քանի բաժինների չպահպանման եւ նոր պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների հարցում առաջընթացի բացակայության հետ։ Արհմիությունը ցանկանում է նաեւ հասնել աշխատավարձերի բարձրացմանը։




























