Ռուսաստանում հետխորհրդային տարածքում բոլոր զանգվածային բողոքները վերջին տարիներին սկսել են համեմատել Մայդանի հետ կամ սկսել են խոսակցություններ հնչել այն մասին, որ ամեն ինչ արվում է ուկրաինական իրադարձությունների նմանությամբ։ Այս մասին մայիսի 3-ին՝ «Երեւան-Մոսկվա» տեսակամուրջի ժամանակ նշել է քաղաքագետ, ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:
Փորձագետը սրա հետ բացարձակ համաձայն չէ։ Նա նկատել է, որ Հայաստանն առաջին տարին չէ, որ ուսումնասիրում է, հանրապետությունը շատ հարուստ է իր բողոքների պատմությամբ, որոնք ոչ մի կերպ կապված չեն 2013-2014թթ. Կիեւում տեղ գտած իրադարձությունների հետ. «Այն ունի իր շարժիչ ուժերն ու նախադրյալները։ Ես չեմ վախենում այդ պաթոսից եւ կասեմ, որ հետխորհրդային տարածքում Հայաստանը զգալիորեն բողոքների արդյունքում ստեղծված երկիր է։ Ի՞նչ նկատի ունեմ։ 1988 թվականին սկսվեց հայերի շարժումը ղարաբաղի ինքնորոշման համար եւ այդ շարժումը փոխեց Հայաստանի կյանքը»,–պարզաբանել է Մակեդոնովը։
Քաղաքագետը հիշեցրել է, որ 1988–ից հետո Հայաստանում բավականին հաճախ են տարատեսակ բողոքի ակցիաները։ Երեւանում այս բողոքների պատճառը նա մատնանշել է բնակչության սոցիալ–տնտեսական վիճակից դժգոհությունը, ինչպես նաեւ այն դժգոհությունը, որը կապված է մենաշնորհները, որոնք տեղ են գտել անդրկովկասյան հանրապետությունում եւ որը արգելակում են նրա հետագա զարգացումը։
NEWS.am–ի թղթակցի հարցին, թե ինչպես են ռուսական քաղաքական վերնախավում վերաբերում, ի պատասխան Մարկեդոնովը նշել է, որ դատելով Կրեմլի արձագանքից, ռուսական ղեկավարությունը պատահածին բավականին զուսպ է հանգիստ է վերաբերվում, սակայն պատգամավորական կորպուսում անհանգստություն կա, քանի որ իրադարձությունները Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ շարունակում են համեմատել ուկրաինական դեպքերի հետ։




























