Շտուտգարդից Moovel Lab խումբը քաղաքներում շարժունակության ուսումնասիրության շրջանակում հետազոտել է Եվրոպայում վերգետնյա երթուղիները: Ճանապարհների ցանցում, որն ընդգրկում է 26 503 452 քառ. կմ, գիտնականներն առանձնացրել են 486,713 մեկնակետ, որտեղից պատրաստվել են հայտնվել Հռոմում, եւ դրանք դրել են եվրոպական փողոցների քարտեզի վրա: Հատուկ նախագծի համար մշակված ալգորիթմից 5 ժամ է պահանջվել՝ հանձնարարված կետերից մինչեւ Իտալիայի մայրաքաղաք ամենակարճ երթուղին կազմելու համար: Հետազոտության ժամանակ օգտագործվել են Open Street Map-ի տվյալները եւ բաց ելակետային կոդով ծրագրային ապահովումը, փոխանցում է «Մոյա պլանետան»: 

Արդյունքում քարտեզ է ստացվել, որի վրա բոլոր ճանապարհները Հռոմ են տանում: Որքան հաճախ է օգտագործվել որոշակի երթուղին, քարտեզի վրա այնքան ավելի հաստ գծով է նշվել: Հռոմեական կայսրությունը ծաղկման ժամանակաշրջանում ամբողջ Եվրոպայում ճանապարհների ընդարձակ ցանց էր ստեղծել՝ Մեծ Բրիտանիայից մինչեւ Թուրքիա, 113 նահանգները միացնելով ավելի քան 80 հազար կմ երկարությամբ 373 երթուղիներով: Մինչ օրս Եվրոպայի հիմնական մայրուղիները գոյություն ունեն հին հռոմեական ճանապարհների տեղում: