Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը ուրբաթ հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գործընկերության մասին համաձայնագրի կնքման մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ու ևս մեկ մեծ նորություն։ Հաջորդ շաբաթ մենք պաշտոնապես կձևակերպենք Կոլումբիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որպես գլոբալ գործընկեր»-,- գրել է Սանտոսը իր Twitter միկրոբլոգում։

Նրա խոսքով՝ Կոլումբիան դառնալու է Լատինական Ամերիկայի միակ երկիրը, որը նման առավելություն ունի։