Կենսաբանները գնահատել են, հնարավոր է արդյոք վերականգնել գրեթե անհետացած հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրներին, հաղորդում է Genome Research-ը:

Գիտնականները հետազոտել են հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրների կորիզակի ԴՆԹ-ն, որը ստացել են  կենդանիներրի սառեցված բջջիջներից, որոնք էլ հավաքել են վերջին 30 տարիների ընթացքում եւ հայտնաբերել, որ այն հարմար կլինի կլոնավորման համար:

Համարվում է, որ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրներն անհետացել են վայրի բնության մեջ, ամեն դեպքում, 2007-ից հետո նրանց հետքերը չեն գտել: Այս տեսակի սակավաթիվ ներկայայցուցիչները բնակվել են ԱՄՆ-ի եւ Չեխիայի կենդանաբանական այգիներում:

Այնուամենայնիվ հետազոտողները կարծում են, որ կարելի է գոնե փորձել վերակենդանացնել ռնգեղջյուրներին: