Տոսկանայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ կարողացել են գտնել Եվրոպայի ամենահին ծառը: Այն հայտնաբերվել է Պոլլինո ազգային պարկում, որը գտնվում է Իտալիայի հարավում: Գիտնականների գնահատմամբ, ծառը մոտ 1230 տարեկան է, եւ այն շարունակում է աճել, գրում է Naked-Science-ը՝ վկայակոչելով Ecology ամսագրին:
Հետազոտողներին հայտնի են նաեւ ավելի հին ծառեր, սակայն նրանց տարիքը կարելի է միայն մոտավոր գնահատել: Պոլլինո պարկի սոճին ամենահին ծառն է, որի տարիքը հնարավոր է եղել պարզել տարեկան օղակների ուսումնասիրության միջոցով: Ծառը պատկանում է Pinus heldreichii տեսակին:





























