Մոսկվայի Բասմաննի դատարանը կալանք է դրել Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի ունեցվածքի վրա: Մասնավորապես կալանք է դրվել նրա գումարային միջոցների վրա, որ փոխանցում է «Ցենտուրիոն Ալյանս» ընկերությունը, եւ «Դաեւ պլազա»-ի 100 տոկոս բաժնետոմսերի վրա:
Դատարանը նաեւ կալանք է դրել «Եվրոպարկ» առեւտրային համալիրի շենքի վրա, որը գտնվում է Ռուբլյովյան խճուղում, 83 հազար քմ տարածքի վրա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եղիազարյանին մեղադրանք է ներկայացված առանձնապես խոշոր չափերի մեքենայությունների մեջ: Դեկտեմբերի վերջին նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, քանի որ Եղիազարյանն ընտանիքի հետ ապրում է Լոս-Անջելեսում եւ հրաժարվել է վերադառնալ:




























