Ճապոնացի որսորդները իրենց անտարկտիկայի ամառային «դաշտային ուսումնասիրության» շրջանակներում բռնել եւ սպանել են 122 հղի կետերի, հաղորդում է BBC-ն:

Զեկույցում նշվում է, որ նրանք բռնել են 333 կետերի:

Ճապոնիան հայտարարում է, որ կետերին սպանելու իր գաղափարը գիտական նպատակների համար է նախատեսված, չնայած նրան, որ 2014-ին ՄԱԿ-ը որոշում էր ընդունել «մահացու ուսումնասիրության» մասին:

Հետազոտությունների նոր ծրագրում, որը հրապարակվել է ՄԱԿ-ի որոշումից հետո Ճապոնիան հայտարարել է, որ «գիտականորեն հարկավոր է հասկանալ Անտարկտիդայի էկոհամակարգը»:

Տվյալները ցույց են տալիս, որ 2017/18 թվականների ընթացքում բռնված  կետերից 122-ը  հղի են եղել, 110-ը հասուն տեսակներ չեն եղել: