Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մտադիր են վերադարձնել իրենց հարսանիքին ստացած 7 միլիոն ֆունտի նվերները: The Sun-ը գրում է, որ հարսանիքի կապակցությամբ Քենսինգթոնի պալատը տարբեր ընկերություններից նվերներ է ստացել, նրանց մեծ մասը պետք է վերադարձվի:
Պարզվել է արքայական ընտանիքի անդամներին նվերներ տալու վերաբերյալ խիստ կանոններ կան: Շատ ընկերություններ փորձում են նման կերպ խթանել եւ գովազդել իրենց արտադրանքը: Սակայն, Քենսինգթոնի պալատի պաշտոնյաները հետեւում են հստակ հրահանգներին, եւ եթե նվերը չի համապատասխանում այդ կանոններին, ապա այն հետ են ուղարկում:





























