Southwest Airlines ընկերությունը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ սպիտակամորթ կնոջը պահանջել են ապացույցել, որ  նա մուլատ երեխայի մայրն է, հաղորդում է BBC-ն:

Լինդսեյ Գոթլիբը եւ նրա փեսացուն՝ աֆրոամերիկացի Պատրիկ Մարտինը, ցույց են տվել իրենց երեխայի անձնագիրը: Սակայն ավիաընկերության աշխատակիցները լրացուցիչ ապացույցներ են պահանջել, որ  նա երեխայի մայրն է:

Գոթլիբը, ով Քալիֆորնիայի համալսարանի բասկետբոլի թիմի մարզիչն է, միջադեպը նվաստացուցիչ է անվանել: