Ամերիկացի քարոզիչ Ջեսի Դյունպլանտիսը ոչ միայն համոզված է, որ Աստված գոյություն ունի, այլեւ հստակ գիտի, ինչով Բարձրյալը կտեղափոխվեր «մեղսալի Երկրի» վրա, գրում է USA.one-ը:
Ըստ քարոզիչի, եթե մեր օրերում երկնքից հայտնվի Հիսուսը, ապա նա որպես անձնական փոխադրամիջոց ռեակտիվ ինքնաթիռը կընտրի: Իհարկե դա կլինի ոչ թե American Airlines-ի էկոնոմ դասը, այլ ամենաիսկական բինես դասը: Ինչպես օրինակ 54 մլն դոլար արժողությամբ Falcon 7X-ը: Դյունպլանտիսի խոսքով, դրանով շատ հարմար է ամբողջ աշխարհով քրիստոնեություն քարոզելը: Հետեւաբար նա իր հետեւորդներին խնդրում է իրեն գումար նվիրաբերել նման ինքնաթիռի գնման համար:





























