Մայիսի 31-ը Շիկահերների համաշխարհային օրն է: Տոնի ծագման պաշտոնական տարբերակի համաձայն՝ այն նախաձեռնել են ամերիկացի շիկահեր փաստաբան կանայք, որոնց տղամարդ գործընկերներն իրենց հավասար չէին ընկալում, խոչընդոտում էին նրանց կարիերայի աճին՝ ակնարկելով շիկահեր գործընկերների ցածր ինտելեկտը:
Հոգնելով իրենց հասցեին վիրավորական կատակներ լսելուց՝ շիկահերները որոշեցին պայքարել իրենց իրավունքների համար եւ հիմնադրեցին այս տոնը: Մեկ այլ տարբերակի համաձայն՝ տոնն առաջացել է 2011-ին «Օրենքով շիկահեր» ֆիլմի վարձույթում հայտնվելուց հետո:





























