Իսլանդիայում ծնելիության մակարդակը 2017 թվականին հասել է պատմական ցածր մակարդակի: Իսլանդիայի վիճակագրության ազգային բյուրոյի տվյալներով՝ այս ընթացքում երկրում 4071 երեխա է ծնվել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Այդպես, Իսլանդիայում ընդհանուր ծնելիության ցուցանիշը (ծնունդների թիվը մեկ կնոջ հաշվով) հասել է 1.71-ի` 2016-ի 1.75-ի համեմատ: Այնուամենայնիվ, Սկանդինավյան երկրների բնակչության թիվը շարունակում է աճել. 2018 թվականին այն գերազանցել է 350 հազարը: Կղզ վրա ծնելիության մակարդակը 30-40 տոկոսով բարձր է, քան մահացության թիվը: Բնակչության աճն ապահովվում է նաեւ ներգաղթյալների հաշվին, որոնց թիվը երկրի տարածքում գնալով ավելանում է. 2017 թվականին՝ բնակչության 11 տոկոսը:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























