Արաբական թերակղզի հասած «Մեկունու» ցիկլոնը թերակղզում ամենախոշոր եւ մոլորակի վրա ամենաընդարձակ ավազե անապատում՝ Ռուբ ալ-Խալիում, լճերի գոյացման պատճառ է դարձել: Սա հազվագյուտ երեւույթ է վերջին 20 տարվա ընթացքում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը:

Արաբերենից թարգմանաբար Ռուբ ալ-Խալի նշանակում է «Դատարկ քառորդ», անապատը գտնվում է չորս պետությունների՝ Սաուդյան Արաբիայի, Եմենի, Օմանի եւ ԱՄԷ-ի տարածքում: Այն նաեւ աշխարհի ամենաչոր եւ ամենաշոգ անապատներից մեկն է համարվում: