Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ հայտնել է, որ Uber-ի գործունեությունը երկրում այսուհետ արգելված է, փոխանցում է Daily Sabah թերթը։
Էրդողանը վկայակոչել է նրան, որ Թուրքիայում կա տաքսիների սեփական համակարգ, ու իշխանությունները թույլ չեն տա օտարերկրյա փոխադրողին ոչնչացնել այն։ Եվ այսպես, Ստամբուլը սպասարկում է մոտ 18 հազար ավանդական դեղին գույնի տաքսի։
Չնայած Uber –ի պաշտպանները նշում են, որ թուրքական տաքսի ծառայությունների ցածր մակարդակն է նպաստել ամերիկյան ընկերության հաջողությանը։
Ավելի վաղ Uber –ը ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը Բուլղարիայում, Դանիայում ու Հունգարիայում։ Ընկերությունը սահմանափակումներով աշխատում է Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում ու Ճապոնիայում։


























