Ոչնչացված հանցանշաններ, կեղծ քննություն, դատարանի սկանդալային որոշումը, պատրիարքի հետ հանդիպումը եւ կառավարության հրաժարականի հեռանկարը. Զազա Սարալիձեն մեծ հարցազրույց է տվել «Պիրվելի» հեռուստաալիքի հաղորդավար Ինգա Գրիգոլիային, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Խորավա փողոցում վեց ամիս առաջ սպանված դեռահասի հայրը հետաքննության նկատմամբ վստահության բացակայության պատճառով արդեն երրորդ օրն է բողոքի ակցիա է անցկացնում: Այսօր Սարալիձեին, իր կնոջ եւ դստեր հետ ընդունել է Համայն Վրաստանի Կաթողիկոս Պատրիարք Իլյա Երկրորդը: Կես ժամ հետո Սարալիձեն հեռացել է պատրիարքարանի նստավայրից` առանց լրատվամիջոցներին մեկնաբանություն տալու:
Գրիգոլիային տված հարցազրույցում նա ասել է, որ հանդիպման ընթացքում բողոքի ցույցերի մասին չեն խոսել:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պատրիարքին հանդիպման համար: Ոչ մի բանակցություն չի եղել, պարզապես նա օրհնեց մեր ընտանիքը, աղջկաս ... Նրանք դեռ երեկ էին ինձ առաջարկել հանդիպել, բայց ես ժամանակ խնդրեցի հոգեբանորեն պատրաստվելու համար: Պատրիարքը մեզ հորդորեց մեր երեխաների հոգիների համար խորացնել աղոթքը», - ասել է Սարալիձեն:
Սարալիձեն հիշեցրել է, որ քննության հենց սկզբում ոչնչացել է այն ծածկը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը: Խորավա փողոցի բնակելի շենքի բակում՝ հենց հանցագործության վայրում, 2018 թվականի սկզբին ավտոտնակի նման շինություն կառուցվեց:
«Պարզվեց, որ երբ քննիչն այնտեղ հետազոտություններ է անցկացրել, չափումներ վերցրել, նրանք քանոն չեն ունեցել... Այդ պատճառով հիմա անհնար է հասկանալ, թե քանի երեխա է այդտեղ տեղավորվել, արդյոք իմ որդին էլ էր այնտեղ, որի հասակը 1.97 էր եւ էլի ինչ-որ մեկը: Ես հավատում եմ, որ այս ամենը հատուկ է արվել», - ասում է սպանված դպրոցականի հայրը:
Անցյալ տարվա դեկտեմբերին կասկածյալներին ձերբակալելիս ոստիկանությունը երկու դանակ էր առգրավվել: Ինչպես պարզվեց հետագայում այդ զենքով է մոտ 20 վնասվածք հասցվել Լեւան Դադունաշվիլիին: Սարալիձեին սպանած զենքը այդպես չհայտնաբերվեց:
Սպառնալիքների մասին հարցին պատասխանելով, Սարալիձեն նշել է, որ առաջին հերթին ծոնղներին են վախեցնում:
Նա նաեւ նշել է, որ գիտի, թե ով է սպանել իր որդուն:
«Նրանք երեքն են, գուցե ավելի շատ են: Մեկը դատապարտված է: Եվ եւս երկուսը կան: Ես այդ մասին ասել եմ դատախազությանը: Նրանք էլ են ինձ ասել այդ մասին: Եթե մանրամասներ հայտնաբերվեն, ապա հնարավոր է, որ այս հարցի վերաբերյալ գործ սկսվի, բայց կրկին հնարավոր չէ սկսել հարցաքնությունները, քանի որ դա այդ մարդկանց սահմանադրական իրավունքների խախտում է », - ավելացրել է նա:
Սուբելիանին դատախազությունից հեռացել է 2017 թվականի դեկտեմբերի կեսին: Սարալիձեն կարծում է, որ երկու շաբաթը նրան բավական էր «գործը կազմակերպելու համար»:
«Ինձ չի հետաքրքրում նրանց սահմանադրությունը: Նրանց օրենքը վիրավորել է իմ որդու հոգին: Ես կոչ եմ անում բոլորին, անկախ քաղաքական հայացքներից, կանգնել իմ կողքին, որովհետեւ այս համակարգը մեզ ոչնչացնում է: Ես երդվել եմ իմ որդու գերեզմանին, որ այս գործն ավարտին կհասցնեմ», - պատասխանել է Սարալիձեն:




























