Թաիլանդի հարավում սեւ դելֆին է սատկել, որը 80 պլաստիկ տոպրակ էր կուլ տվել, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Նա հինգ տոպրակ էր փսխել, երբ մասնագետները փորձում էին նրան փրկել:

80 կգ ընդհանուր քաշով տոպրակները խցանվել էին կենդանու ստամոքսում եւ կոկորդում եւ թույլ չէին տալիս նրան կուլ տալ սնունդը եւ մարսել:

Դելֆինին 5 օր փորձում էին փրկել, սակայն ուրբաթ նա սատկեց:

Կենսաբան Տոն Տամրոնգնավասավան լրագրողներին բացատրել է, որ կուլ տված տոպրակների պատճառով դելֆինը չփրկվեց, քանի որ արդեն ի վիճակի չէր ուտել:

Գրինդները կամ սեւ դելֆինները կարող են ավելի քան 8 մետր երկարություն եւ մինչեւ 3 տոննա քաշ ունենալ: