Թբիլիսիում մետրոյի մեքենայավարները գործադուլ են անում։ Վրաստանի Առաջին ալիքին մեքենայավարներից մեկը հայտնել է, որ առավոտյան ժամը 06:00–ից մետրոյի ոչ մի կայարան բաց չէ։ «Կայարանային հրապարակ» մետրոյի կայարանի մուտքի մոտ գրառում է կախված՝ «Մետրոն փակ է, խնդրում ենք ավտոբուսից օգտվել։ Ավտոբուսները ձեզ կսպասարկեն անվճար», հաղորդում է «Գրուզիա On-line»–ը։

Այդ ժամանակ դեպոյի տարածքում «Միասնություն 2013»–ի անդամները բողոքի ակցիա էին իրականացնում։ Կազմակերպության անդամների խոսքով, այսօրվանից մեքենայավարները չեն աշխատի ի նշան բողոքի։ Նրանք պատրաստվում են հացադուլ սկսել։ Մեքենայավարները աշխատավարձի բարձրացում են պահանջում։