Արտասահմանում ԱՄՆ ռազմական օբյեկտները ռուսականներին գերազանցում են ԽՍՀՄ փլուզման հետեւանքով, որից հետո Մոսկվայի դիրքերը կտրուկ փոխվել են, հայտնում է ամերիկյան Newsweek պարբերականը:

Օրինակ՝ այնպիսի երկրները, ինչպիսին Լեհաստանն է, վաղուց արդեն Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի մեջ չեն, շարունակում են իրենց տարածքներում տեղակայել ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի զինվորականներին: Դրանից բացի, որոշ դեպքերում Ռուսաստանը ռազմական բազաները փակել է միջոցների տնտեսման նպատակներով, հստակեցնում է պարբերականը: Ռուսաստանը պետության սահմաններից դուրս 21 ռազմական օբյեկտ ունի, հայտնում է Newsweek-ը՝ վկայակոչելով «Իզվեստիա»-ի տեղեկությունները: Դրանց թվում են Հայաստանում եւ Տաջիկստանում մոտոհրաձգային դիվիզիաները, Բելառուսում եւ Ղազախստանում ռադիոտեղորոշման բազաները եւ հրթիռային փորձարկումների հրաձգարանը. Ղրղզստանում, Սիրիայում եւ Հայաստանում օդանավակայանները, ինչպես նաեւ Վիետնամում ու Սիրիայում նավահանգիստները:

ԱՄՆ-ն, իր հերթին, աշխարհում ավելի քան 700 ռազմաբազա ունի, հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչության 2009 թվականի զեկույցը: Դրանցից 13 օբյեկտները դասվում են «մեծերի» կարգին, եւս 19-ը՝ «միջինների»: Սակայն այս ցուցակում ներառված են մեծ թվով փոքր օբյեկտներ, օրինակ՝ պահեստներ: 600-ից ավելի օբյեկտներ դասվում են այս կարգին: Այդուհանդերձ, «փոքր» բազաների թվում կան բավականին խոշորները, նշում է Newsweek-ը: Դրանք տեղակայված են Գերմանիայում՝ ավելի քան 1000 զինվորականներ եւ հանդերձանք, որ գնահատվում է սպառազինության լրակազմերի 20 հազար մասով, եւ Ճապոնիայում, որտեղ ավելի քան 3 հազար զինվորական կա:

Այս իմաստով Ռուսաստանն արտասահմանում ռազմական օբյեկտների թվով ԱՄՆ-ին զիջում է:

«Ինչպես նախկինում, ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ ռազմական տերությունն է: Սակայն դա չի նշանակում, որ ռուսները չեն կարող աշխարհի այս կամ այն հատվածում չափից ավելի ազդեցություն ունենալ»,- ասում է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով նախկին օգնական Էվելին Ֆարքասը:

Նրա խոսքով՝ վիճակագրությունը ցույց չի տալիս, թե ներկայումս ռազմական բազաներն ինչ վիճակում են:

Newsweek-ը համեմատել է ամբողջ աշխարհում Ռուսաստանի եւ ԱՄՆ ռազմական բազաները

Արտասահմանում ԱՄՆ ռազմական օբյեկտները ռուսականներին գերազանցում են ԽՍՀՄ փլուզման հետեւանքով, որից հետո Մոսկվայի դիրքերը կտրուկ փոխվել են…